.jpg)
06/03/2026 16:59
Տեղի է ունեցել Միրզոյան-Ֆիդան հեռախոսազրույց
Հայաստանի Հանրապետության ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հեռախոսազրույց է ունեցել Թուրքիայի Հանրապետության ԱԳ նախարար Հաքան Ֆիդանի հետ:
Զրուցակիցները քննարկել են Մերձավոր Արևելքում տեղի ունեցող զարգացումները՝ մտահոգություն հայտնելով իրավիճակի շարունակական սրման կապակցությամբ։
Երկուստեք կարևորվել է տարածաշրջանում կայունության և անվտանգության հաստատումը: