.png)
Ասրյանը մասնակցել է սերժանտների երդման արարողությանը
ՊՆ-ից հաղորդագրություն են տարածել.
«ՀՀ պաշտպանության նախարարի առաջին տեղակալ, ԶՈՒ ԳՇ պետ, գեներալ-լեյտենանտ Էդվարդ Ասրյանը մի խումբ բարձրաստիճան սպաների հետ մասնակցել է ԶՈՒ սերժանտական համակարգի զինծառայողների երդման հանդիսավոր արարողությանը։
Միջոցառմանը ներկա են եղել նաև զինծառայողների ընտանիքների անդամները։
Ուսումնառության ավարտի և ցուցաբերած բարձր արդյունքների համար հրահանգիչների առաջին խմբին շնորհվել է որակավորման երրորդ կարգ։
ԶՈՒ ԳՇ պետ Էդվարդ Ասրյանը շնորհավորել է սերժանտներին և հրահանգիչներին՝ մաղթելով բարձր առաջադիմություն և արդյունավետ ծառայություն»։