«Լուրջ սխալ է». Իսպանիան դատապարտում է Իրանի դեմ ագրեսիան
06/03/2026 22:27

«Լուրջ սխալ է». Իսպանիան դատապարտում է Իրանի դեմ ագրեսիան

Իսպանիայի վարչապետ Պեդրո Սանչեսը ԱՄՆ-ի և Իսրայելի ռազմական գործողությունը Իրանի դեմ մեծ սխալ է համարում։

«Իրանի դեմ այս պատերազմը, իմ և Իսպանիայի կառավարության գնահատմամբ, լուրջ սխալ է, որի համար մենք կվճարենք», - մամուլի ասուլիսի ժամանակ ասել է Իսպանիայի վարչապետը։

Նա հավելել է, որ Իսպանիայում անցկացված վերջին հարցումները ցույց են տալիս, որ երկրի քաղաքացիների մեծամասնությունը աջակցում է պաշտոնական Մադրիդի այս դիրքորոշմանը և դեմ է Իրանի դեմ անօրինական գործողությանը։

Նշենք, որ Իրանում ռազմական գործողությունն սկսվելուց հետո Մադրիդի և Վաշինգտոնի հարաբերությունները լարվել են,  Իսպանիան ի սկզբանե դեմ է արտահայտվել ԱՄՆ-ի և Իսրայելի կողմից Իրան դեմ միակողմանի գործողություններին, այնուհետև հայտարարել է, որ համաձայն չէ, որ Միացյալ Նահանգները այդ նպատակով օգտագործեն Իսպանիայում տեղակայված ռազմաբազաները։

Ի պատասխան՝  ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ ԱՄՆ  մտադիր է Իսպանիայի հետ խզել առևտրային հարաբերությունները։ Նաև պնդել է, որ Իսպանիայում գտնվող բազաները Իրանի դեմ գործողության ժամանակ կարող են օգտագործվել՝ չնայած Մադրիդի դժգոհությանը։

«Լուրջ սխալ է». Իսպանիան դատապարտում է Իրանի դեմ ագրեսիան