.jpg)
Սամոայի հետ դիվանագիտական հարաբերություններ հաստատվեցին
ԱԳՆ-ից հաղորդագրություն են տարածել.
«Ստորագրվել է Համատեղ կոմյունիկե Հայաստանի Հանրապետության և Սամոայի Անկախ Պետության միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման մասին։
Կոմյունիկեն ստորագրել են ՄԱԿ-ում ՀՀ Մշտական ներկայացուցիչ Պարույր Հովհաննիսյանը և Սամոայի Անկախ Պետության մշտական ներկայացուցիչ Ֆատումանավա Պաոլելեի Լուտերուն:
Այսպիսով՝ Սամոան դարձավ 187-րդ երկիրը, որի հետ Հայաստանի Հանրապետությունը հաստատել է դիվանագիտական հարաբերություններ»: