.png)
«Էդգար Հովհաննիսյանը փաստացի կատարել և կատարում է Նիկոլ Փաշինյանի ցանկությունը». Արա Զոհրաբյանը Արմավիրի մարզի դատարանի դատավորին բացարկ հայտնեց
Փաստաբան Արա Զոհրաբյանը գրել է․
«Այսօր բացարկ է հայտնվել դատավոր Էդգար Հովհաննիսյանին: Բացարկի հիմքերից էր նաև հետևյալը․ Նիկոլ Փաշինյանը 10.01.2026թ. այդ առնչությամբ հետևյալ գրառումն էր կատարել՝ «Ասել եմ արդեն, որ .... Ներսիսյանը Ամենայն Հայոց Կաթողիկոս չէ և հետևաբար այդ դիրքից նրա կայացրած որոշումները մեզ համար արժեք չունեն և առ ոչինչ են։
Տեր Գևորգ եպիսկոպոս Սարոյանը շարունակում է մնալ Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու Մասյացոտնի թեմի առաջնորդ»:
Արմավիրի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր և ԲԴԽ անդամ Էդգար Հովհաննիսյանը իր գործողություններով փաստացի կատարել և կատարում է Նիկոլ Փաշինյանի ցանկությունը:
Դատավորի գործողությունների արդյունքում Ամենայն Հայոց Կաթողիկոսի նկատմամբ քրեական հետապնդում է հարուցվել:
Բացարկի վերաբերյալ որոշումը կհրապարակվի 11.03.2026թ. ժամը 16:00-ին»։