«Մերձավոր Արևելքում ստեղծված վիճակի պատճառով էներգակիրների գների բարձրացման միտում կա». Ռուսաստանի կառավարությունում խորհրդակցություն են անցկացրել
06/03/2026 23:10

«Մերձավոր Արևելքում ստեղծված վիճակի պատճառով էներգակիրների գների բարձրացման միտում կա». Ռուսաստանի կառավարությունում խորհրդակցություն են անցկացրել

Ռուսաստանի փոխվարչապետ Ալեքսանդր Նովակը նավթի և գազի տեղական ու համաշխարհային շուկաներում տիրող իրավիճակի շուրջ խորհրդակցության է հրավիրել Ռուսաստանի նավթագազային ոլորտում գործունեություն ծավալած ընկերությունների ղեկավարներին, Էներգետիկայի, Տնտեսական զարգացման, Ֆինանսների նախարարության, Արտաքին գործերի նախարարության ներկայացուցիչներին։

Ինչպես հաղորդում է Ռուսաստանի կառավարության մամուլի ծառայությունը, հանդիպման ընթացքում ՌԴ փոխվարչապետը նշել է, որ նավթի և գազի համաշխարհային շուկան անկայուն և անորոշ  վիճակում է ՝ պայմանավորված  Մերձավոր Արևելքում ստեղծված իրավիճակով, որը հանգեցնում է աշխարհի որոշ տարածաշրջաններում էներգակիրների գների բարձրացման, ի հայտ  են եկել նաև լոգիստիկայի հետ կապված խնդիրներ ու մարտահրավերներ։

«Խորհրդակցության ժամանակ վերլուծություն է ներկայացվել նաև Ռուսաստանի նավթային և գազային ոլորտում ընթացիկ իրավիճակի մասին։ Նավթագազային ընկերությունները զեկուցել են այն միջոցառումների մասին, որոնք իրականացվում են վառելիքի շուկայում բալանսը պահպանելու և նավթավերամշակման գործարանների անխափան աշխատանքն ապահովելու նպատակով», - նշված է հաղորդագրությունում։

«Մերձավոր Արևելքում ստեղծված վիճակի պատճառով էներգակիրների գների բարձրացման միտում կա». Ռուսաստանի կառավարությունում խորհրդակցություն են անցկացրել