.jpg)
«Հրապարակ». ՔՊ ներկուսակցական ընտրությունների շուրջ «ռազբիրատները» շարունակվում են
«Հրապարակ» թերթը գրում է. «ՔՊ ներկուսակցական ընտրությունների շուրջ «ռազբիրատները» շարունակվում են. բացահայտված զեղծարարներից մեկն էլ առաջին փուլի արդյունքներով 50-րդ համարը զբաղեցրած Հայկ Ավագյանն է՝ 289 ձայնով։ Չնայած Ավագյանը, ինչպես նաև Արագածոտնի մարզպետ Սերգեյ Մովսիսյանը, ՔՊ-ական պատգամավոր Վաղարշակ Հակոբյանը դուրս են մնացել 50-յակից ու փոխարինվել կանանցով, որպեսզի լրացվի կանանց պարտադիր քվոտան, սակայն կուսակցության վարչությունում քննարկվել են Հայկ Ավագյանի ստացած ձայները:
Կուսակցությունը դրանք խնդրահարույց է համարել, և կարծում են, որ այն ուղղորդված քվեարկության արդյունք է։ Հայկ Ավագյանը Վայքի տարածքային կառույցի անդամ է, և եթե կասկածները փարատվեն, ապա նա ևս կհետևի Կարեն Գրիգորյանին և դուրս կմղվի ցուցակից։ Նախօրեին գրել էինք, որ նախկին պատգամավոր, Վերահսկող հանձնաժողովի նախկին անդամ Կարեն Գրիգորյանին հեռացրել են 50-ից, քանի որ պարզել են, որ նա հեռախոսով ուղղորդել է պատվիրակներին. զանգել, խնդրել է, որ իրեն քվե տան»։