Փաշինյան, Կարապետյան, Քոչարյան, Ծառուկյան. IRI-ի հարցումներով 48 տոկոսը ոչ ոքի չի վստահում
06/03/2026 11:35

Փաշինյան, Կարապետյան, Քոչարյան, Ծառուկյան. IRI-ի հարցումներով 48 տոկոսը ոչ ոքի չի վստահում

IRI-ի անցկացրած հարցումների համաձայն մեր քաղաքացիներն առավել շատ վստահում են Նիկոլ Փաշինյանին։

«Ո՞ր քաղաքական գործչին եք վստահում» հարցին մասնակից քաղաքացիների 18 տոկոսն առաջին պատասխանում նշել է Նիկոլ Փաշինյանին, 6 տոկոսը՝ Սամվել Կարապետյանին, 3 տոկոսը՝ Ռոբերտ Քոչարյանին, 3 տոկոսը՝ Գագիկ Ծառուկյանին, 2 տոկոսը՝ Արարատ Միրզոյանին։

48 տոկոսը նշել է, որ ոչ ոքի չի վստահում։

Նշենք, որ Միջազգային հանրապետական ինստիտուտի (ՄՀԻ) հարցումները հավաքվել են 2026 թվականի փետրվարի 3-13-ն ընկած ժամանակահատվածում՝ հեռախոսային հարցման մեթոդով (CATI)՝ 1,506 ՀՀ քաղաքացիներից և Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված բնակիչներից։