Ռուսաստանն ու ԱՄՆ-ն գրեթե հավասարապես կարևոր գործընկերներ են ՀՀ-ի համար. IRI հարցում
06/03/2026 15:00

Ռուսաստանն ու ԱՄՆ-ն գրեթե հավասարապես կարևոր գործընկերներ են ՀՀ-ի համար. IRI հարցում

Ըստ IRI-ի հարցման արդյունքների՝ Ռուսաստանին ու ԱՄՆ-ին գրեթե հավասարապես համարում են Հայաստանի համար առավել կարևոր քաղաքական գործընկերներ։

«Հայաստանի համար առավել կարևոր քաղաքական գործընկեր» քաղաքացիների 43%-ը համարել է Ռուսաստանին, իսկ 42%-ը՝ ԱՄՆ-ին։ Երրորդ տեղում որպես ՀՀ քաղաքական գործընկեր հարցվածների 34%-ը համարել է Իրանը։

Եվրամիությունը կարևոր գործընկեր է համարել հարցվածների 29%-ը, Ֆրանսիան՝ 27%-ը, Չինաստանը՝ 21%-ը, Վրաստանը՝ 18%-ը, Հնդկաստանը՝ 6%-ը։

Հատկանշական է, որ 3%-ը որպես կարևոր գործընկեր նշել է Թուրքիան, 2%-ը՝ Ադրբեջանը։

Ռուսաստանն ու ԱՄՆ-ն գրեթե հավասարապես կարևոր գործընկերներ են ՀՀ-ի համար. IRI հարցում