18-ամյա Միքայել Մանվելյանը լրացրել է միջազգային վարպետի երկրորդ նորման
07/03/2026 22:19

18-ամյա Միքայել Մանվելյանը լրացրել է միջազգային վարպետի երկրորդ նորման

ՖԻԴԵ-ի վարպետ, 18-ամյա Միքայել Մանվելյանը Ռուսաստանի մայրաքաղաք Մոսկվայում անցկացված «Aeroflot Open 2026» շախմատի միջազգային մրցաշարում լրացրել է միջազգային վարպետի իր երկրորդ նորման։

Տեղեկությունը հայտնում են Հայաստանի շախմատի ֆեդերացիայից։

Միքայել Մանվելյանը 9 հնարավորից վաստակել է 5.5 միավոր և 44.2 կետով բարելավել իր միջազգային վարկանիշը։

 

18-ամյա Միքայել Մանվելյանը լրացրել է միջազգային վարպետի երկրորդ նորման