.jpg)
Իսրայելի և Պարսից ծոցի արաբական միապետությունների ծաղկուն քաղաքներից շատերը կարող են վերածվել անապատի. Իրանագետը՝ հնարավոր զարգացումների մասին
Իրանագետ, ԵՊՀ Արևելագիտության ֆակուլտետի Իրանագիտության ամբիոնի վարիչ Վարդան Ոսկանյանը ընդգծում է՝ իր դեմ ագրեսիային Իրանը կարող է ոչ պակաս ծանր հետևանքներով պատասխան տալ.
«Իրանի ԱԳ նախարար Արաղչին «X» սոցիալական ցանցում գրառմամբ տեղեկացրել է, որ ԱՄՆ-ի կողմից հարձակման էր ենթարկվել իրանական Ղեշմ կղզու՝ ջրի աղազերծման գործարանը, ինչի հետևանքով 30 գյուղում խմելու ջրի խնդիր է առաջացել։
Գրառման երկրորդ մասում նշված գործողությունը գնահատվել է «վտանգավոր զարգացում՝ մահացու հետևանքներով», որի նախադեպը ստեղծել է ԱՄՆ-ը։
Նախարարի գրառման երկրորդ մասում տողերի արանքից կարդացվող սպառնալիքն իրոք հղի է ծանր հետևանքներով, որովհետև Իսրայելի և Պարսից ծոցի արաբական միապետությունների ծաղկուն քաղաքներից շատերը կարող են վերածվել անապատի, եթե սկսեն թիրախավորվել այդ երկրների համար կենսական նշանակություն ունեցող ջրի աղազրկման գործարանները»։