Դուք ձեր «պերաշկին» կերեք, երկրի անվտանգությունը ձեր խելքի բանը չէ․ Ալեքսան Ալեքսյանը՝ ՔՊ-ին (Տեսանյութ)
09/03/2026 20:14

Դուք ձեր «պերաշկին» կերեք, երկրի անվտանգությունը ձեր խելքի բանը չէ․ Ալեքսան Ալեքսյանը՝ ՔՊ-ին (Տեսանյութ)

«Ուժեղ Հայաստան» կուսակցության խորհրդի անդամ Ալեքսան Ալեքսանյանը Ռուբեն Ռուբինյանին և մյուս ՔՊ-ականներին է արձագանքել՝ նշելով.

«Ռուբեն Ռուբինյան ու փոքրիկ խմբակի մնացած անդամներ, ականջներիդ օղ արեք, որ  Հայաստանի անկախությունը սակարկելի չէ ու չի կարող լինել, դուք ժողովրդին ձե՞ռ եք առնում․ ինքնիշխանությունը հարվածի տակ դրածներով դուրս եք եկել, անկախության պահապաննե՞ր եք խաղում։ 

Չնայած, ինչու եմ զարմանում, առավոտից երեկո Սամվել Կարապետյանի ստվերի հետ եք կռիվ տալիս, փորձում եք գոյություն չունեցող բաները կապել Սամվել Կարապետյանի անվան հետ։ Հիմա ուշադիր ինձ լսեք․ Սամվել Կարապետյանի անցյալն այնքան ուժեղ ու մաքուր է, որ ձեզ մոտ չի ստացվի, չեք կարող։  Ձեր սուտն ու կեղծիքը էլ չի աշխատում, դուք էլ լավ գիտեք, որ Հայաստանի հաջորդ վարչապետը Սամվել Կարապետյանն է։  Գնացեք, դուք ձեր «պերաշկին» կերեք,  երկրի անվտանգությունը ձեր խելքի բանը չէ։ Գլխներիս պատերազմ բերածներով խաղաղասեր եք խաղում։  Սամվել Կարապետյանը կգա, մեզ կբերի երկարաժամկետ, կայուն խաղաղություն ու անվտանգություն,  ուժեղ տնտեսություն։ Հա, ու որ ուզած չուզած՝ մարզեր եք գնում, հայրենակիցներիս հետ նորմալ խոսեք, դուք մարդկանց վրա «մուննաթ» գալու իրավունք չունեք, դա էլ ականջներիդ օղ արեք»,-ասել է Ալեքսանյանը։

Դուք ձեր «պերաշկին» կերեք, երկրի անվտանգությունը ձեր խելքի բանը չէ․ Ալեքսան Ալեքսյանը՝ ՔՊ-ին (Տեսանյութ)