«Հըզբոլլահ»-ը հայտարարել է՝ հավատարիմ է Իրանի նոր գերագույն առաջնորդին
09/03/2026 19:31

«Հըզբոլլահ»-ը հայտարարել է՝ հավատարիմ է Իրանի նոր գերագույն առաջնորդին

Լիբանանի շիական «Հըզբոլլահ» շարժումը հայտարարել է, որ հավատարիմ է մնում Իրանին, որի նոր գերագույն առաջնորդը Մոջթաբա Խամենեին է, հաղորդում է LBCI-ը։

«Հըզբոլլահը» հաստատել է, որ  ավատարիմ է Իրանի նոր առաջնորդին և հույս հայտնել, որ Մոջթաբա Խամենեին,  որպես Իսլամական Հանրապետության նոր առաջնորդ, հաջողության կհասնի»,- հաղորդել է հեռուստաալիքը։

«Հըզբոլլահը» նաև շնորհավորել է Իրանին նոր գերագույն առաջնորդի ընտրություններն արագ ու կազմակերպված իրականացնելու համար և վստահություն հայտնել, որ Իրանը կշարունակի ընթանալ Իսլամական հեղափոխության առաջնորդ այաթոլլահ Ռուհոլլա Խոմեյնիի որդեգրած ուղով։

Հիշեցնենք՝ Իրանի գերագույն առաջնորդ այաթոլլահ Ալի Խամենեի զոհվելուց հետո երկրի նոր առաջնորդ է ընտրվել նրա որդին՝ Սեյեդ Մոջթաբա Խամենեին։ Ի դեպ, Իրանը այսօր իր հերթական պատասխան գրոհն՝ ագրեսիա ձեռնարկած Իսրայելի ու ԱՄՆ-ի դեմ, նվիրել է նորընտիր գերագույն առաջնորդին։

 

 

«Հըզբոլլահ»-ը հայտարարել է՝ հավատարիմ է Իրանի նոր գերագույն առաջնորդին