.jpg)
Փաշինյանը մեկնեց Փարիզ, այնտեղից էլ՝ Ստրասբուրգ
Նիկոլ Փաշինյանի մամուլի խոսնակ Նազելի Բաղդասարյանը հայտնում է.
«Վարչապետ Նիկոլ Փաշինյանն աշխատանքային այցով մեկնել է Ֆրանսիայի Հանրապետություն։
Մարտի 10-ին Փարիզում կմասնակցի Միջուկային էներգիայի գագաթնաժողովին։
Մարտի 11-ին կմեկնի Ստրասբուրգ: Եվրոպական խորհրդարանում Նիկոլ Փաշինյանը հանդես կգա ելույթով։
Այցի շրջանակում կկայանա նաև վարչապետ Նիկոլ Փաշինյանի հանդիպումը Եվրոպական խորհրդարանի նախագահ Ռոբերտա Մեցոլայի հետ»։