Միքայել Սրբազանը դատի է տվել Ստեփան Ասատրյանին
09/03/2026 15:22

Միքայել Սրբազանը դատի է տվել Ստեփան Ասատրյանին

Շիրակի թեմի առաջնորդ Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանը դատական հայց է ներկայացրել նախկին քահանա Ստեփան Ասատրյանի դեմ։ Այս մասին տեղեկանում ենք Դատալեքս տեղեկատվական համակարգից։

Ըստ հայցի՝ Միքայել Սրբազանը պահանջում է հերքել արատավորող տեղեկությունները, ինչպես նաև պահանջ է ներկայացրել գումար բռնագանձելու մասին։

Գործը մակագրվել է Արարատի և Վայոց Ձորի Քաղաքացիական դատարանի դատավոր Էմին Աբգարյանին։

Տեղեկացանաք նաև, որ դատարանը հայցադիմումը կից փաստաթղթերով ետ է վերադարձրել, որպեսզի հայցադիմումի մեջ թույլ տրված խախտումները եռօրյա ժամկետում վերացվեն։

 

Միքայել Սրբազանը դատի է տվել Ստեփան Ասատրյանին