Փաշինյանը ելույթ կունենա Եվրախորհրդարանում
09/03/2026 12:42

Փաշինյանը ելույթ կունենա Եվրախորհրդարանում

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը չորեքշաբթի օրը ելույթ կունենա Եվրախորհրդարանում. այս մասին տեղեկանում ենք Եվրախորհրդարանի կայքից։

«Փաշինյանի ելույթը տեղի է ունենում 2026 թվականի հունիսի 7-ին Հայաստանում կայանալիք խորհրդարանական ընտրություններից առաջ, որոնք, ինչպես սպասվում է, կորոշեն երկրի արագ զարգացող հարաբերությունների ապագա ընթացքը ԵՄ-ի հետ և հարևան Ադրբեջանի հետ խաղաղության գործընթացը։ ՀՀ կառավարությունը հանձնառու է Բաքվի հետ երկարատև խաղաղության հասնելուն և Թուրքիայի հետ հարաբերությունների կարգավորմանը, Արևմուտքի հետ մերձեցմանը և ապագայում ԵՄ-ին հնարավոր անդամակցությանը», - ասվում է կայքում։

Նաև նշվում է, որ Եվրամիությունն այժմ ներգրավված է Հայաստանի հետ վիզաների ազատականացման երկխոսության մեջ։ ԵՄ-ՀՀ գագաթնաժողովը նախատեսված է մայիսի 5-ին։

Սա կլինի Եվրախորհրդարանում Փաշինյանի երկրորդ ելույթը՝  2023 թվականին իր նախորդ այցից հետո։

Փաշինյանը ելույթ կունենա Եվրախորհրդարանում