ԱՄՆ Միջազգային կրոնական ազատության հանձնաժողովը փաստում է՝ Ադրբեջանն ավերում է հայկական պատմամշակութային ժառանգության նմուշները, բռնության ենթարկում հայ քրիստոնյա բանտարկյալներին
10/03/2026 19:03

ԱՄՆ Միջազգային կրոնական ազատության հանձնաժողովը փաստում է՝ Ադրբեջանն ավերում է հայկական պատմամշակութային ժառանգության նմուշները, բռնության ենթարկում հայ քրիստոնյա բանտարկյալներին

ԱՄՆ Միջազգային կրոնական ազատության հանձնաժողովի այս տարվա զեկույցն անդրադարձել է նաև Ադրբեջանում տիրող իրավիճակին, գրել է ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը։

Նա մանրամասնել է՝ զեկույցի հեղինակները ներառել են Ադրբեջանը Հատուկ դիտարկման ցանկում ( Special Watch List )։

Զեկույցում, մասնավորապես արձանագրված է՝

«Լեռնային Ղարաբաղում և հարակից տարածքներում գտնվող պատմական հայկական կրոնական վայրերը շարունակում են վտանգված մնալ Ադրբեջանի կողմից:

Հուլիսի դրությամբ արբանյակային պատկերները բացահայտել են 8 ավերված և ևս 10 վնասված կրոնական վայրեր, ներառյալ՝ եկեղեցիներ, գերեզմանատներ և այլ արտեֆակտներ:

Բացի այդ, ընտանիքի անդամները հայտնել են, որ հայ բանտարկյալներին արգելվում է ստանալ կրոնական իրեր, ինչպիսիք են Աստվածաշունչը, սակայն Ադրբեջանի կառավարությունը պնդում է, որ բանտարկյալները հասանելիություն ունեն կրոնական նյութերին:

Ավելին, զեկույցի հեղինակներից մեկը կցել է հատուկ կարծիք՝

Լեռնային Ղարաբաղից մոտ երկու տասնյակ հայ քրիստոնյա բանտարկյալներ, որոնք դատվել են փակ դռների հետևում՝ առանց համապատասխան իրավաբանական խորհրդատվության, ենթարկվել են ծեծի, հոգեբանական բռնության, բժշկական օգնության և պատշաճ սննդի հասանելիության բացակայության, Աստվածաշնչերի մերժման, և խաչի դաջվածքների՝ այրման միջոցով ջնջման»։

 

ԱՄՆ Միջազգային կրոնական ազատության հանձնաժողովը փաստում է՝ Ադրբեջանն ավերում է հայկական պատմամշակութային ժառանգության նմուշները, բռնության ենթարկում հայ քրիստոնյա բանտարկյալներին