Բաքուն 30 տոննա մարդասիրական օգնություն է ուղարկել Իրան
10/03/2026 11:04

Բաքուն 30 տոննա մարդասիրական օգնություն է ուղարկել Իրան

Բաքուն մարդասիրական օգնություն է ուղարկել Իրան. գրում են ադրբեջանական լրատվամիջոցները։

Նշվում է, որ Ադրբեջանի նախագահի հանձնարարականի համաձայն՝ Արտակարգ իրավիճակների նախարարության մեքենաներով Իրան է ուղարկվում մոտ 30 տոննա սննդամթերք։

«Մարդասիրական օգնությունը ներառում է ալյուր, բրինձ, շաքար, թեյ, դեղորայք և բժշկական պարագաներ։ Մեքենաներն արդեն ճանապարհին են», - լրագրողներին ասել է ադրբեջանցի պաշտոնյան։