.png)
«Այսօր հանդիպել եմ Թուրքիայի Էներգետիկայի և բնական պաշարների նախարար Ալփարսլան Բայրաքթարի հետ». Խուդաթյան
ՏԿԵ նախարար Դավիթ Խուդաթյանը քիչ առաջ իր ֆեյսբուքյան էջի միջոցով անձամբ շտապել է տեղեկացնել, որ Փարիզում հանդիպել է թուրք նախարար Բայրաքթարի հետ։ Խուդաթյանը նաև լուսանկարներ է հրապարակել.
«Այսօր Փարիզում հանդիպում եմ ունեցել Թուրքիայի Էներգետիկայի և բնական պաշարների նախարար Ալփարսլան Բայրաքթարի հետ։
Որպես շարունակություն անցած տարի հունիսին Ստամբուլում կայացած հանդիպման՝ քննարկել ենք Հայաստանի և Թուրքիայի միջև էներգետիկայի ոլորտում համագործակցության հնարավորությունները:
Ընդգծելով երկու երկրների միջև էներգետիկայի ոլորտում ուղիղ փոխգործակցության զարգացման պատրաստակամությունը՝ քննարկել ենք հետագա քայլերն ու տեխնիկական մանրամասները»: