.png)
«Շնորհակալություն իմ բոլոր մրցումների հովանավորներին՝ Կարապետյաններին»․ Աշխարհի եռամարտի տասնակի չեմպիոն Արտյոմ Սոլոյան (Տեսանյութ)
Աշխարհի եռամարտի տասնակի չեմպիոն Արտյոմ Սոլոյանը պատմել է իր սպորտային կարիերայի մասին․
«Ես Արտյոմ Սոլոյանն եմ՝ Մեծավան գյուղից, ամուսնացած եմ, ունեմ 4 որդի։ Չորսն էլ գրանցված են Դյուցազնագրքում, տարբեր ռեկորդներ են սահմանում, տղաներիցս Դավիթ Սոլոյանը գրանցված է նաև աշխարհի ռեկորդների գրքում, նա 5 տարեկանում մեկ ձեռքի վրա, գետնից հրում վարժությունը կատարել է 81 անգամ։
Մասնակցել եմ Հայաստանից դուրս 30 մրցումների՝ աշխարհի, միջազգային Եվրոպայի առաջնությունների։ Բոլորի ժամանակ, փառք Աստծո, կարողացել եմ առաջին տեղով վերադառնալ Հայաստան, միշտ բարձր պահել մեր եռագույնը, որի համար հատուկ շնորհակալություն եմ ուզում հայտնել իմ բոլոր մրցումների հովանավորներին՝ Կարապետյաններին։
Ես իմ միջոցներով չեմ կարողացել մասնակցել մրցումներին, իրենք բոլոր ծախսերը հոգացել են, և ես կարողացել եմ մասնակցել և բարձր պահել մեր եռագույնը»։