Փաշինյանը ՎԶԵԲ նախագահի հետ է հանդիպել
10/03/2026 19:13

Փաշինյանը ՎԶԵԲ նախագահի հետ է հանդիպել

Կառավարության մամուլի ծառայությունը հաղորդագրություն է տարածել.

«Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հանդիպում է ունեցել Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի նախագահ Օդիլ Ռենո-Բասսոյի հետ։

Զրուցակիցները քննարկել են երկկողմ համագործակցության ընթացքին վերաբերող հարցեր։

Կարևորվել է ՀՀ Կառավարության կողմից իրականացվող բարեփոխումների շրջանակում ակտիվ փոխգործակցության շարունակականությունը, ինչպես նաև մասնավոր հատվածի մրցունակության խթանմանը, փոքր և միջին ձեռնարկությունների զարգացմանը, ենթակառուցվածքների արդիականացմանը միտված համատեղ ծրագրերի արդյունավետ իրականացումը։

Օդիլ Ռենո-Բասսոն ընդգծել է ՎԶԵԲ-ի պատրաստակամությունը՝ շարունակելու աջակցությունը ՀՀ Կառավարությանը տարբեր ոլորտներում նախատեսվող ծրագրերի և բարեփոխումների իրականացման գործում»։

Փաշինյանը ՎԶԵԲ նախագահի հետ է հանդիպել