Միրզոյանն ու Բարոն քննարկել են Մերձավոր Արևելքում ծավալվող զարգացումները
10/03/2026 22:30

Միրզոյանն ու Բարոն քննարկել են Մերձավոր Արևելքում ծավալվող զարգացումները

ԱԳՆ-ից հաղորդագրություն են տարածել.

«ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել Ֆրանսիայի Եվրոպայի և արտաքին գործերի նախարար Ժան-Նոել Բարոյի հետ:

Զրուցակիցները քննարկել են Հայաստանի և Ֆրանսիայի միջև ռազմավարական գործընկերության հետևողական զարգացման ուղղությամբ իրականացվող աշխատանքները: Անդրադարձ է կատարվել առանցքային, այդ թվում՝ էներգետիկայի, ենթակառուցվածքների ոլորտներում համագործակցության ծրագրերին:

Նախարարներն անդրադարձ են կատարել առաջիկա բարձրաստիճան միջոցառումներին, այդ թվում՝ մայիսին Երևանում կայանալիք Եվրոպական քաղաքական համայնքին ընդառաջ տարվող աշխատանքներին: Ընդգծվել է ներկայիս միտումների պայմաններում ժողովրդավարական դիմակայունության ամրապնդման ուղղությամբ շարունակական փոխգործակցությունը:

Արարատ Միրզոյանը և Ժան-Նոել Բարոն մտքեր են փոխանակել Մերձավոր Արևելքում զարգացումների շուրջ: Նախարար Միրզոյանն ընդգծել է իրավիճակի հանգուցալուծման, տարածաշրջանային կայունության ապահովման կարևորությունը»: