Դատապարտյալը հեռախոսները թաքցրել էր կոշիկում և հյութի տարայում
10/03/2026 15:09

Դատապարտյալը հեռախոսները թաքցրել էր կոշիկում և հյութի տարայում

Մարտի 9-ին՝ ժամը 18:15-ի սահմաններում, ՀՀ ԱՆ Գորիս քրեակատարողական հիմնարկի ծառայողներն անձնական խուզարկության են ենթարկել հիմնարկ ընդունված դատապարտյալին:

ՔԿԾ-ից հայտնում են, որ նրա կոշիկի ներբանի տակից հայտնաբերել են մեկ բջջային հեռախոս, ևս մեկ բջջային հեռախոս հայտնաբերվել է անձնական իրերի մեջ առկա բնական հյութի տարայի միջից:

Դեպքի առթիվ ձեռնարկվել են համապատասխան միջոցառումներ:

Դատապարտյալը հեռախոսները թաքցրել էր կոշիկում և հյութի տարայում