.jpg)
10/03/2026 13:38
«Զվարթնոց» օդանավակայանում կնոջ են ձերբակալել
Համայնքային ոստիկանության «Զվարթնոց» օդանավակայանի բաժնի ծառայողների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում մարտի 9-ին Վենետիկ-Երևան չվերթի ժամանումից հետո ձերբակալվել և բաժին է տարվել 51-ամյա մի կնոջ, հայտնում են ՆԳՆ ոստիկանությունից։
Նա փետրվարի 20-ից հետախուզվում էր խարդախության մեղադրանքով։
Կնոջ նկատմամբ խափանման միջոց է ընտրվել կալանքը։