Պենտագոնը հայտնել է Իրանի հետ հակամարտության ընթացքում ամերիկացի զինծառայողների շրջանում զոհերի և վիրավորների մասին
11/03/2026 11:14

Պենտագոնը հայտնել է Իրանի հետ հակամարտության ընթացքում ամերիկացի զինծառայողների շրջանում զոհերի և վիրավորների մասին

ԱՄՆ պաշտպանության նախարարությունը հայտարարել է, որ Իրանի հետ շարունակվող հակամարտության ընթացքում շուրջ 140 ամերիկացի զինծառայող է վիրավորվել։

Պենտագոնի խոսնակ Շոն Փարնելը հայտնել է, որ վիրավորների մեծամասնությունը ստացել է թեթև վնասվածքներ, և նրանցից 108-ը արդեն վերադարձել են ծառայության։

8 զինծառայողի վիճակը գնահատվում է ծանր, և նրանք ստանում են բժշկական օգնություն։

Պաշտոնական տվյալներով՝ հակամարտության ընթացքում զոհվել է 7 ամերիկացի զինծառայող։ Նրանցից վեցը զոհվել են Իրանի կողմից իրականացված անօդաչուի հարձակման հետևանքով Քուվեյթում գտնվող ամերիկյան բազայում, ևս մեկը՝ Սաուդյան Արաբիայում տեղի ունեցած հարձակման ժամանակ ստացած վնասվածքներից հետո։

Վաշինգտոնը նշում է, որ այդ կորուստները տեղի են ունեցել այն բանից հետո, երբ Իրանը հրթիռային և անօդաչու հարվածներ է հասցրել Մերձավոր Արևելքում տեղակայված ամերիկյան ռազմաբազաներին՝ ի պատասխան ԱՄՆ-ի և Իսրայելի ռազմական գործողությունների։

Պենտագոնը հայտնել է Իրանի հետ հակամարտության ընթացքում ամերիկացի զինծառայողների շրջանում զոհերի և վիրավորների մասին