.png)
«Կխորհրդակցենք մեր ամերիկացի բարեկամների հետ». Իսրայելն՝ այն մասին, թե երբ կավարտվի պատերազմը
«Իսրայելը մտադիր չէ անվերջ շարունակել ռազմական գործողությունները Իրանի դեմ և պատրաստ է դրանք ավարտել այն ժամանակ, երբ կհամարի նպատակահարմար՝ այդ հարցը համակարգելով նաև ԱՄՆի հետ»,- ինչպես հաղորդում է EFE գործակալությունը, հայտարարել է Իսրայելի արտաքին գործերի նախարար Գիդեոն Սաարը։
«Իսրայելը արդեն զգալի հաջողությունների է հասել՝ լուրջ վնաս հասցնելով Իրանին, սակայն դեռևս հստակ չէ, թե որքան ժամանակ կշարունակվեն գործողությունները։
Մենք կխորհրդակցենք մեր ամերիկացի գործընկերների հետ՝ հասկանալու համար, թե գործողությունն ավարտելու ճիշտ ժամանակը երբ է։ Մենք չենք կարծում, որ պատերազմն անվերջ կձգվի», - ասել է Սաարը։