.jpg)
Քաղաքական խոսույթով ընտրական օրենսգիրք չի փոխվում․ ԿԸՀ նախագահը՝ «Գյումրի 2» թույլ չտալու մասին (Տեսանյութ)
Քաղաքական խոսույթով ընտրական օրենսգիրք չի փոխվում, այս մասին հրավիրված մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարեց ԿԸՀ նախագահ Վահագն Հովակիմյանը՝ պատասխանելով Aysor.am-ի հարցին, թե ընտրությունների արդյունքներով ընդդիմության կոալիցիա կազմելու դեպքում Ընտրական օրենսգրքի որևէ կետ խախտվո՞ւմ է:
«Ընտրության արդյունքներով, եթե որևէ քաղաքական ուժ չի ստանա մեծամասնություն, բնականաբար, սկսվելու է կոալիցիայի կազմման փուլը: Սկզբից կոալիցիա կազմելու իրավունքը տրվելու է առավել ձայն ստացած քաղաքական ուժին: Եթե առավել շատ ձայն ստացած քաղաքական ուժը չի կարողանա իր շուրջը կոալիցիա կազմել, այդ դեպքում իրավունքն անցնում է մնացած քաղաքական ուժերին»,-ասաց նա:
Նշենք, որ ՔՊ պատգամավորները պնդում են, որ համապետական ընտրությունների դեպքում թույլ չեն տալու «Գյումրի 2» սցենարի կրկնություն: