Դավիթ Խուդաթյանի հետ քննարկեցինք ենթակառուցվածքային և էներգետիկ հարցեր, որոնք կնպաստեն մեր տարածաշրջանում երկարատև խաղաղությանն ու կայունությանը. Բայրաքթար
11/03/2026 14:55

Դավիթ Խուդաթյանի հետ քննարկեցինք ենթակառուցվածքային և էներգետիկ հարցեր, որոնք կնպաստեն մեր տարածաշրջանում երկարատև խաղաղությանն ու կայունությանը. Բայրաքթար

Թուրքիայի էներգետիկայի և բնական պաշարների նախարար Ալփարսլան Բայրաքթարը հայտնել է, որ Փարիզում տեղի է ունեցել հանդիպում Նիկոլ Փաշինյանի և ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Դավիթ Խուդաթյանի հետ։

«Հանդիպման ընթացքում քննարկեցինք ենթակառուցվածքային և էներգետիկ հարցեր, որոնք կնպաստեն մեր տարածաշրջանում երկարատև խաղաղությանն ու կայունությանը։ Այս համատեքստում անդրադարձանք համագործակցության ոլորտներին, հիմնականում՝ էլեկտրաէներգիայի փոխկապակցվածությանը, ատոմային էներգետիկային և բնական գազին»,- X-ում գրել է թուրք նախարարը՝ հանդիպումից հրապարակելով լուսանկարներ։

Դավիթ Խուդաթյանի հետ քննարկեցինք ենթակառուցվածքային և էներգետիկ հարցեր, որոնք կնպաստեն մեր տարածաշրջանում երկարատև խաղաղությանն ու կայունությանը. Բայրաքթար