«Հրապարակ». Ընդամենը 2 ամսում Տավուշի մարզպետարանում 15 միլիոն դրամից ավելի պարգևավճար է բաժանվել
11/03/2026 08:31

«Հրապարակ». Ընդամենը 2 ամսում Տավուշի մարզպետարանում 15 միլիոն դրամից ավելի պարգևավճար է բաժանվել

«Հրապարակ» թերթը գրում է. «Տավուշի մարզպետ Հայկ Ղալումյանին հարցում ենք արել, թե ընթացիկ տարում` 2026 թվականի հունվարի 1-ից առայսօր Տավուշի մարզպետի աշխատակազմի աշխատողները որքան պարգևավճար են ստացել: 

Մարզպետի աշխատակազմից հայտնել են, որ մարտի 6-ի դրությամբ մարզպետի աշխատակազմի աշխատակիցները ստացել են 15 միլիոն 210 հազար 500 դրամ պարգևավճար։ Այսինքն, ընդամենը 2 ամսում Տավուշի մարզպետարանում 15 միլիոն դրամից ավելի պարգևավճար է բաժանվել»։
 

«Հրապարակ». Ընդամենը 2 ամսում Տավուշի մարզպետարանում 15 միլիոն դրամից ավելի պարգևավճար է բաժանվել