«Turkish Airlines» ավիաընկերությունը մեկնարկել է Ստամբուլ-Երևան-Ստամբուլ երթուղով չվերթերը
11/03/2026 18:44

«Turkish Airlines» ավիաընկերությունը մեկնարկել է Ստամբուլ-Երևան-Ստամբուլ երթուղով չվերթերը

Այսօր՝ մարտի 11-ին, «Զվարթնոց» միջազգային օդանավակայան ժամանեց «Turkish Airlines» ավիաընկերության մեկնարկային չվերթը Ստամբուլի միջազգային օդանավակայանից, հայտնում է «Արմենիա» միջազգային օդանավակայաններ» ՓԲԸ-ն։

«Չվերթի դիմավորման արարողությանը ներկա էին ՀՀ Քաղաքացիական ավիացիայի կոմիտեի նախագահի տեղակալ Ստեփան Փայասլյանը, «Արմենիա» Միջազգային օդանավակայաններ» ընկերության տնօրեն Մարսելո Վենդեն և գլխավոր մենեջեր Սերգեյ Ավետիսյանը, «Turkish Airlines» ավիաընկերության Արևելյան Եվրոպայի երկրների գծով վաճառքի փոխտնօրեն Հուսեյն Օզբեկը և Վրաստանի ու Հայաստանի գծով գլխավոր մենեջեր Քենան Ինջեն  և այլ հյուրեր: 

Ստամբուլ - Երևան - Ստամբուլ երթուղով թռիչքները կիրականացվեն ամեն օր, իսկ մայիսի 14-ից չվերթերի հաճախականությունը կհասնի շաբաթական 10, հունիսի 15-ից՝ շաբաթական 14 չվերթի:

Ավիատոմսերի առկայության, վերջիններիս ձեռքբերման և այլ մանրամասների համար խնդրում ենք այցելել ավիաընկերության կայք  կամ կապ հաստատել տեղական տուրիստական գործակալությունների հետ»,- նշված է հաղորդագրությունում: