Մարդն իր տան մի սենյակը ծախել է, մյուսը խլել են, իսկ հիմա հպարտանում է, որ իրեն ստորացնողը բենզինի կամ ցորենի տեսքով կռճոն է ուղարկում
12/03/2026 09:58

Մարդն իր տան մի սենյակը ծախել է, մյուսը խլել են, իսկ հիմա հպարտանում է, որ իրեն ստորացնողը բենզինի կամ ցորենի տեսքով կռճոն է ուղարկում

Ի՞նչ պետք է անի այն կառավարիչը, ով իր պաշտոնավարման ողջ ընթացքում հասցրել է հսկայական տարածքներ հանձնել, իր քաղաքականությամբ հազարավոր զոհերի պատճառ դառնալ, երկրի ներսում թույն, ատելություն և մաղձ տարածել, գրել է ԱԺ պատգամավոր Տիգրան Աբրահամյանը։

«Այո´, արդարանալ, արդարանալ ու շարունակ արդարանալ:

Մարդն իր տան մի սենյակը ծախել է, մյուսը խլել են, իսկ հիմա հպարտանում է, որ իրեն ստորացնողը որոշակի պարբերությամբ բենզինի կամ ցորենի տեսքով կռճոն է ուղարկում:

Ոչինչ չի´ մոռացվելու, ոչ մեկ պատասխանատվությունից չի´ խուսափելու. անդարդ և ուրախ ավտոբուսներն ու ճոռոմ խոսքերը զուտ ծխածածկույթի դեր ունեն, բայց դա էլ ժամանակավոր էֆեկտ ունի», - նշել է նա:

Մարդն իր տան մի սենյակը ծախել է, մյուսը խլել են, իսկ հիմա հպարտանում է, որ իրեն ստորացնողը բենզինի կամ ցորենի տեսքով կռճոն է ուղարկում