Այս մարդու անունը տալիս ինձ վատ եմ զգում, պետք է խնդրեմ՝ այդ վատ դրությունից մեզ հեռու պահեք. Հովնան Սրբազանը՝ Նիկոլ Փաշինյանի մասին
12/03/2026 15:04

Այս մարդու անունը տալիս ինձ վատ եմ զգում, պետք է խնդրեմ՝ այդ վատ դրությունից մեզ հեռու պահեք. Հովնան Սրբազանը՝ Նիկոլ Փաշինյանի մասին

Եկեղեցու դեմ պատերազմ հայտարարած Նիկոլ Փաշինյանին հիմա էլ զայրացնում է, որ Սուրբ և Անմահ պատարագների ժամանակ հնչում է Արցախ անունը։ Ըստ նրա՝ դա պատերազմի կոչ է։

Գուգարաց թեմի առաջնորդ Գերաշնորհ Տեր Հովնան եպիսկոպոս Հակոբյանը, օրինակ, արդեն վատ է զգում, երբ Նիկոլ Փաշինյանի անունն են տալիս։

«Չեք հոգնո՞ւմ այդ մարդու անունը տալիս, ես, օրինակ, ինձ վատ եմ զգում, պետք է խնդրեմ՝ այդ վատ դրությունից մեզ հեռու պահեք»,- Aysor.am-ի հետ զրույցում իրավիճակն այսպես մեկնաբանեց Սրբազան Հայրը։

Դիտարկմանը, որ շուտով Նիկոլ Փաշինյանը կստիպի արդեն Արցախ բառն էլ զեղչել Պատարագի ժամանակ՝ Հովնան Սրբազանն արձագանքեց. «Աստված իր հետ, թե կարող է՝ թող անի, Աստված է դատավոր, բոլորն արժանանալու են Աստծո դատաստանին»։

Հեղինակ`Անի Վարդանյան