.jpg)
Չենք վախենում Թրամփի սպառնալիքներից․ Իսպանիայի ԱԳ նախարար
«Իսպանիան չի վախենում առևտրային հարաբերությունները խզելու մասին ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի սպառնալիքներից»,- հայտարարել է Իսպանիայի ԱԳ նախարար Խոսե Մանուել Ալբարեսը։
«Մենք ոչնչից չենք վախենում, ԱՄՆ-ի համար անիմաստ կլինի գործողություններ ձեռնարկել Իսպանիայի դեմ՝ հաշվի առնելով, որ առևտուրը Բրյուսելի կողմից որոշվող հարց է», - ընդգծել է նա։
Ալբարեսը նշել է, որ Իսպանիան ազատ և ինքնիշխան երկիր է։
Հիշեցնենք, որ ավելի վաղ Թրամփը հայտարարել էր Իսպանիայի հետ առևտրային հարաբերությունները խզելու մասին։