«Հրապարակ». Փաշինյանից բաժանվելը Աննա Հակոբյանին բարձր տրամադրություն է հաղորդել
12/03/2026 08:28

«Հրապարակ». Փաշինյանից բաժանվելը Աննա Հակոբյանին բարձր տրամադրություն է հաղորդել

«Հրապարակ» թերթը գրում է. «Նիկոլ Փաշինյանի կողակից Աննա Հակոբյանը նախօրեին Արմավիրի «Նանա» ռեստորանում խնջույքի է մասնակցել և, ականատեսների պատմելով, ողջ խնջույքի ընթացքում դուրս չի եկել պարահրապարակից` հավանաբար, Փաշինյանից բաժանվելն է նրան նման բարձր տրամադրություն հաղորդել: Խնջույքին նաև նրա շրջապատն է մասնակցել` «Իմ քայլի» աշխատակազմը, զոհվածի մայր, դատավոր Նաիրա Հովսեփյանը, Ստելլա Սարուխանյանը, լրագրող Նանե Իսրայելյանը: 

Նշել են 44-օրյա պատերազմում զոհված զույգ եղբայրների՝ Արմեն և Ռուբեն Շահինյանների եղբոր ծնունդը: Նորածինը` Շահինյան Րաֆֆին, ծնվել է այս տարի՝ բանակի օրը։ Խնջույքին ներկա են եղել նաև Արծրուն Հովհաննիսյանը և Փաշինյանի կողմից մերժված Շիշ բռնողը՝ դեռևս պատգամավոր Հայկ Սարգսյանը»։

«Հրապարակ». Փաշինյանից բաժանվելը Աննա Հակոբյանին բարձր տրամադրություն է հաղորդել