Կասկած չունեմ՝ խաղաղության համաձայնագիրը կստորագրվի, կստորագրվի ապրիլին, մայիսին, հունիսին, սեպտեմբերին, թե երբ՝ երկրորդ խնդիրն է. Նիկոլ Փաշինյան
12/03/2026 12:39

Կասկած չունեմ՝ խաղաղության համաձայնագիրը կստորագրվի, կստորագրվի ապրիլին, մայիսին, հունիսին, սեպտեմբերին, թե երբ՝ երկրորդ խնդիրն է. Նիկոլ Փաշինյան

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարում է՝ ինքն ու Ադրբեջանի նախագահը հիմա խոսում են ոչ թե հարաբերական կայունության, այլ՝ խաղաղության մասին։

Նա ասաց, թե խաղաղության համաձայնագրի ստորագրման ուղղությամբ լուռ, հանդարտ ու հանգիստ դիվանագիտական աշխատանք է արվում։

«Կասկած չունեմ, որ համաձայնագիրը կստորագրվի, հիմա կստորագրվի ապրիլին, մայիսին, հունիսին, սեպտեմբերին, թե երբ՝ երկրորդ խնդիրն է, բայց կստորագրվի»,- նշեց նա։

Ըստ Փաշինյանի՝ չնայած համաձայնագիրը դեռ չկա, բայց, միևնույն է, խաղաղությունն արդեն հաստատված է։

Նա ասաց, թե Հայաստանում, ենթադրում է՝ նաև Ադրբեջանում կան ուժեր, ովքեր այդքան էլ գոհ չեն խաղաղության հաստատմամբ ու  փորձելու են հետ շրջել խաղաղությունը։

«Մենք պետք է տեր կանգնենք հաստատված խաղաղությանն ու այն դարձնենք անշրջելի»,- հավելեց Նիկոլ Փաշինյանը։

Կասկած չունեմ՝ խաղաղության համաձայնագիրը կստորագրվի, կստորագրվի ապրիլին, մայիսին, հունիսին, սեպտեմբերին, թե երբ՝ երկրորդ խնդիրն է. Նիկոլ Փաշինյան