Հանրային քրեական հետապնդում է հարուցվել ևս 2 անձի նկատմամբ. նոր մանրամասներ՝ Աջափնյակում տեղի ունեցած միջադեպից
13/03/2026 10:26

Հանրային քրեական հետապնդում է հարուցվել ևս 2 անձի նկատմամբ. նոր մանրամասներ՝ Աջափնյակում տեղի ունեցած միջադեպից

2026 թվականի փետրվարի 18-ին Աջափնյակում տեղի ունեցած դեպքի առթիվ նախաձեռնված քրեական վարույթի շրջանակում դատախազը 2026 թվականի մարտի 12-ին հանրային քրեական հետապնդում է հարուցել ևս 2 անձի նկատմամբ, Aysor.am-ին հայտնել են ՀՀ գլխավոր դատախազությունից։

Քրեական հետապնդում է հարուցվել Քրեական օրենսգրքի 155-րդ հոդվածի 2-րդ մասի 7-րդ և 8-րդ կետերով (սպանություն), 44-155-րդ հոդվածի 2-րդ մասի 7-րդ և 8-րդ կետերեվ (7 դրվագ) (սպանության հանցափորձ), 297-րդ հոդվածի 3-րդ մասով (խուլիգանություն) և 335-րդ հոդվածի 1-ին մասով (հրազենի, դրա հիմնական բաղկացուցիչ մասերի, ռազմամթերքի և այլ նյութերի, սարքերի, առարկաների ապօրինի շրջանառություն):

Ավելի վաղ հայտնել էինք, որ դատախազը ևս 17 անձի նկատմամբ հանրային քրեական հետապնդում է հարուցել։

Հիշեցնենք՝ Աջափնյակ համայնքում փետրվարի 18-ին կրակոցներ էին հնչել։ Տեղի ունեցած դեպքի հետևանքով հիվանդանոց էր տեղափոխվել 7 քաղաքացի: 1 քաղաքացի մահացել էր։

Հեղինակ`Անի Վարդանյան
Հանրային քրեական հետապնդում է հարուցվել ևս 2 անձի նկատմամբ. նոր մանրամասներ՝ Աջափնյակում տեղի ունեցած միջադեպից