.jpg)
Նիկոլ Փաշինյանը Սուրբ Սարգիս եկեղեցի եկավ, հրահանգեց զեղչել Վեհափառի անունը, չզեղչեցինք՝ ինձ հեռացրեցին թեմից. Անուշ Վարդանյան (Տեսանյութ)
«Ազատությո՛ւն Սամվել Կարապետյանին», «Ազատությո՛ւն Հայաստանին» պաստառներով Երևանում մեկնարկել են բողոքի ակցիաներ՝ ի պաշտպանություն «Ուժեղ Հայաստան» կուսակցության առաջնորդ Սամվել Կարապետյանի։
«Ուժեղ Հայաստան» կուսակցության անդամ Անուշ Վարդանյանը, ով 13 տարի ծառայել է Արարատյան Հայրապետական թեմում, լրագրողների հետ զրույցում ասաց, որ հենց Նիկոլ Փաշինյանի պատճառով է, որ իրեն թեմից հեռացրել են։
«Երբ Նիկոլ Փաշինյանը Սուրբ Սարգիս եկեղեցի եկավ ու հրահանգեց զեղչել Վեհափառի անունը, մենք երիտասարդներով չզեղչեցինք ու ինձ հեռացրեցին»,- նշեց նա։
Վարդանյանն ասաց, որ կանգնած է Սամվել Կարապետյանի կողքին, որովհետև հենց նա է հայտարարել, որ կանգնած է եկեղեցու կողքին։