.jpg)
«Ուժեղ Հայաստան»-ը հնարավորություն ունի Փաշինյանին հեռացնելու. Էդգար Ղազարյան (Տեսանյութ)
Շատ տրամաբանական և բնական զարգացումներ են տեղի ունեցել։ Ես 2020 թվականից ընդդիմադիր բոլոր շարժումներին մասնակից եմ, լրագրողների հետ զրույցում ասաց հասարակական գործիչ Էդգար Ղազարյանը՝ պատասխանելով հարցին, թե ինչու է որոշել անդամակցել «Ուժեղ Հայաստան» կուսակցությանը։
«2020 թվականից փողոցում բոլոր հնարավոր ընդդիմադիր շարժումների մեջ ներգրավված լինելով մասնակցում եմ Նիկոլ Փաշինյանին իշխանությունից հեռացնելու ջանքերին։ Հիմա տեսնում եմ, որ ամենամեծ հնարավորությունն այս պահին ունի «Ուժեղ Հայաստան»-ը՝ Սամվել Կարապետյանի հետ։ Իմ պատրաստակամությունն եմ հայտնել իմ ջանքերը ներդնել այս գործընթացին՝ հաջողության հասնելու համար»,-ասաց Ղազարյանը։
Մանրամասները՝ տեսանյութում։