.jpg)
Ես, ում հետ աշխատել եմ, բարեկիրթ հարաբերությունները պահել եմ, անգամ Նիկոլի հետ եմ պահում. Կարեն Կարապետյան
Ես, ում հետ աշխատել եմ, բարեկիրթ հարաբերությունները պահել եմ, անգամ Նիկոլի հետ եմ պահում, դատարանի բակում լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ նախկին պատգամավոր Կարեն Կարապետյանը։
Հարցին, թե պատրա՞ստ է Նիկոլ Փաշինյանի հետ բանակցությունների գնալ, Կարեն Կարապետյանը պատասխանեց.
«Ո՛չ»։
Դիտարկմանը, թե այդ դեպքում, ինչպե՞ս է հարաբերությունները պահում, Կարապետյանը պատասխանեց.
«Նորմալ, մարդկային։ Դուք տեսե՞լ եք, որ մենք հայհոյենք իրենց։ Դա էլ է հարաբերություն պահելու նորմալ ձև։ Մեր գաղափարախոսությունը խարսխված է միասնության վրա։ Նարեկի խոսքի, Սամվելի խոսքի խորքում մեր միասնությունն է։ Մենք պետք է միավորվենք, մենք ոչ թե պետք է ատենք ՔՊ-ին, այլ իրենք կամաց-կամաց պետք է բերենք ռեալ դաշտ։ Մենք մի ժողովուրդ ենք։ Դուք պատկերացնում եք էս բզկտումն ինչի է բերելու»,-ասաց Կարեն Կարապետյանը։