.jpg)
Համաժամանակյա բողոքի ակցիաներ՝ «Ազատությու´ն Սամվել Կարապետյանին, Ազատությու´ն Հայաստանին» պահանջով․ Լուսանկարներ
«Ազատությու´ն Սամվել Կարապետյանին, Ազատությու´ն Հայաստանին» պահանջով Երևանի տարբեր հատվածներում այս պահին համաժամանակյա բողոքի ակցիաներ են ընթանում։
Այս պահին բողոքի ակցիաներ են ընթանում կառավարության, դատախազության և քննչական կոմիտեի շենքերի առջև։
Հիշեցնենք, որ այսօր Հակակոռուպցիոն դատարանը քննում է Սամվել Կարապետյանի ապօրինի կալանքը երկարաձգելու միջնորդությունը:
Միաժամանակ, երեկվանից Սամվել Կարապետյանի աջակիցներն ու «Ուժեղ Հայաստան» կուսակցության անդամները ֆլեշմոբով հայտնում էին, որ այսօր՝ ժամը 15.30-ից լինելու են դատարանի մոտ՝ Երևան, Թբիլիսյան խճուղի 3/9 հասցեով:

