Չենք վախենում Թրամփի սպառնալիքներից․ Իսպանիայի ԱԳ նախարար
12/03/2026 22:26

Չենք վախենում Թրամփի սպառնալիքներից․ Իսպանիայի ԱԳ նախարար

«Իսպանիան չի վախենում առևտրային հարաբերությունները խզելու մասին ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի սպառնալիքներից»,- հայտարարել է Իսպանիայի ԱԳ նախարար Խոսե Մանուել Ալբարեսը։

«Մենք ոչնչից չենք վախենում,  ԱՄՆ-ի համար անիմաստ կլինի գործողություններ ձեռնարկել Իսպանիայի դեմ՝ հաշվի առնելով, որ առևտուրը Բրյուսելի կողմից որոշվող հարց է», - ընդգծել է նա։

Ալբարեսը նշել է, որ Իսպանիան ազատ և ինքնիշխան երկիր է։ 

Հիշեցնենք, որ ավելի վաղ Թրամփը հայտարարել էր Իսպանիայի հետ առևտրային հարաբերությունները խզելու մասին։

 

 

 

 

Չենք վախենում Թրամփի սպառնալիքներից․ Իսպանիայի ԱԳ նախարար