Սամվել Կարապետյանի աջակիցներին բերման են ենթարկել
13/03/2026 19:25

Սամվել Կարապետյանի աջակիցներին բերման են ենթարկել

Հակակոռուպցիոն դատարանի բակում  շարունակում են հավաքված մնալ ազգային բարերար Սամվել Կարապետյանի և «Ուժեղ Հայաստանի» բազմաթիվ աջակիցները, նրանք խաղաղ ակցիայի միջոցով իրենց սատարումն են հայտնում քաղաքական բանտարկյալ Սամվել Կարապետյանին։

Քիչ առաջ հայտնի դարձավ, որ Կարապետյանի աջակիցներից ոմանց ոստիկանությունը բերման է ենթարկել։ Խաղաղ ակցիային մասնակցողներին անհասկանալի պատճառով են բերման ենթարկել։

Փաստաբանները պարզում են՝ ոստիկանության որ բաժիններ են տեղափոխել նրանց։