.jpg)
13/03/2026 21:47
Թրամփը հայտարարել է, թե «կզգա»՝ երբ է պետք ավարտել պատերազմը
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը ասել է, թե ինքը կորոշի՝ երբ պետք է ավարտվի Իրանի դեմ ռազմական գործողությունը։
«Ես կզգամ դա, կզգամ ներքուստ»,- ասել է Թրամփը Fox News-ին՝ պատասխանելով հարցին, թե ինչպես է հասկանալու, որ հակամարտությունը պիտի ավարտվի։
Թրամփը միաժամանակ հավելել է, թե պատերազմը «երկար չի տևի»։
Նաև պնդել է, թե դրա ավարտից հետո ԱՄՆ տնտեսությունը «շատ արագ կվերադառնա իր նախկին վիճակին»։