.jpg)
Շուկայական գները և առողջապահության ապահովագրության՝ նախարարության փոխհատուցումների գնացուցակները համեմատեք, ամեն ինչ կտեսնեք. Արմենուհի Կյուրեղյան
ԱԺ-ում մեկնարկել է խորհրդարանական քննարկում՝ նվիրված առողջության համընդհանուր պարտադիր ապահովագրության համակարգի խնդիրներին և դրա ներդրման շուրջ մասնագիտական մտահոգություններին։
«Բժշկի ձայն» նախաձեռնող խումբը բարձրաձայնում է, որ բժշկական համայնքում աճում են մտահոգությունները համակարգի ֆինանսավորման, կառավարման մեխանիզմների, բժշկական ծառայությունների հասանելիության, ինչպես նաև բժիշկների աշխատանքի պայմանների և պատասխանատվության բաշխման վերաբերյալ։
«Հայաստան» խմբակցության պատգամավոր, Առողջապահության հանձնաժողովի անդամ Արմենուհի Կյուրեղյանը հայտարարեց, որ անձամբ 3 ամիս անընդհատ ու համառորեն փորձել է Առողջապահության նախարարից ստանալ յուրաքանչյուր բուժծառայության համար համակարգի շրջանակներում փոխհատուցվող գումարի չափի վերաբերյալ տեղեկություն։
«Փորձեք համեմատել շուկայում առկա գնացուցակն առողջապահության ապահովագրության՝ նախարարության փոխհատուցման չափերի հետ, մասնավորապես, այն գնացուցակը համեմատեք, որը նախարարը հաստատել է, օրինակ, կոնկրետ «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ-ում, ինքներդ ամեն ինչ կտեսնեք»,- ասաց Կյուրեղյանը։