.jpg)
Պապիկյանը ԵՄ ռազմական կոմիտեի նախագահի հետ է հանդիպել
«Այսօր Բրյուսելում հանդիպել եմ ԵՄ ռազմական կոմիտեի նախագահ, գեներալ Շոն Կլենսիի հետ»,- սոցցանցի իր էջում գրել է ՊՆ Սուրեն Պապիկյանը։
«Հանդիպման ընթացքում քննարկվել են ԵՄ-ՀՀ միջև անվտանգության և պաշտպանության բնագավառում համագործակցության շրջանակում ռազմական կրթությանը, վարժանքներին, առաքելություններին ներգրավմանը վերաբերող և փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող այլ հարցեր:
Անդրադարձել ենք նաև տարածաշրջանային ու միջազգային անվտանգությանն առնչվող մի շարք հարցերի»,- գրել է Պապիկյանը: