.jpg)
Սա մեր երկրի խայտառակությունն է. Ֆարմանյանը՝ Սամվել Կարապետյանի կալանքի մասին (Տեսանյութ)
Երևանում համաժամանակյա բողոքի ակցիաներ են անցկացվում «Ազատությո´ւն Սամվել Կարապետյանին, Ազատությո´ւն Հայաստանին» պահանջով։
Այս պահին քաղաքացիներն ու քաղաքական ուժերի ներկայացուցիչները հավաքվել են կառավարության, գլխավոր դատախազության և Քննչական կոմիտեի շենքերի առջև՝ իրենց դժգոհությունն արտահայտելու գործարար Սամվել Կարապետյանի կալանքի երկարաձգման հնարավորության դեմ։
Բողոքի ակցիայի ընթացքում լրագրողների հետ զրույցում «Ուժեղ Հայաստան» կուսակցության անդամ, տնտեսագետ Հայկ Ֆարմանյանը նշեց, որ երկրի ներքին խնդիրները լուրջ հարված են հասցնում պետական շահերին։
«Ներքին խնդիրները շատ ավելի մեծ վնաս են հասցնում մեր երկրին, քան արտաքին աշխարհում կատարվող երևույթները, կամ դրանց համարժեք են։ Առաջինը մեր երկրի շահերից է բխում, որ չլինեն անարդար կալանավորված մարդիկ։ Կալանքը դարձել է պատժի գործիք։ Շատ երկրներ կհպարտանային ու ամեն ինչ կանեին, որ ազգային բարերարը իր երկրում շարունակեր ներդրումներ անել ու կապիտալը դուրս չտաներ, իսկ մեր երկրում նրան կալանավորել են», - ասաց նա։
Ֆարմանյանի խոսքով՝ Սամվել Կարապետյանը շուրջ ինը ամիս գտնվում է անարդար կալանքի տակ, ինչը, ըստ նրա, «երկրի խայտառակությունն է»։ Տնտեսագետը նաև նշել է, որ ստեղծված իրավիճակը բացասաբար է ազդում ներդրումային միջավայրի վրա՝ այն համեմատելով «չարորակ ուռուցքի» հետ։