Դուք չեք կարող լռեցնել ո՛չ Սամվել Կարապետյանին, ոչ էլ մեզ․ Արթուր Միքայելյան (Տեսանյութ)
14/03/2026 21:05

Դուք չեք կարող լռեցնել ո՛չ Սամվել Կարապետյանին, ոչ էլ մեզ․ Արթուր Միքայելյան (Տեսանյութ)

«Ուժեղ Հայաստան» կուսակցության անդամ Արթուր Միքայելյանը հիշեցրել է՝ Հայաստանում իրավիճակը փոխվում է։

«Այսօր կեսգիշերին դատարանի կողմից կայացված հերթական ապօրինի որոշումը ևս մեկ անգամ ցույց տվեց Նիկոլ Փաշինյանի վախը Սամվել Կարապետյանից։ Ներքին համոզմունք ունեմ, որ երեկ մեր կողմից նվիրած հեռախոսը դեռ չեն հասցրել նրան փոխանցել։ Միգուցե վախենում են, կամ չգիտեմ՝ ինչն է պատճառը։ 

Ուրեմն հիշեք․ մենք թույլ չենք տա, որ մեր երկիրը շարժվի դեպի բռնապետություն և կորցնի իր հեղինակությունը։ Մեզ հնարավոր չէ կանգնեցնել։ Ավելին՝ այս քայլով դուք չեք կարող լռեցնել ո՛չ Սամվել Կարապետյանին, ոչ էլ մեզ։

Այսօրվանից մենք մեկնարկում ենք լայնածավալ արշավ՝ թե՛ Հայաստանում, թե՛ Հայաստանի սահմաններից դուրս։ Մենք երբեք ձեռքներս ծալած չենք նստելու։  Առաջիկա օրերին կհայտարարենք արդարությունը վերականգնելու մեր հաջորդ, կոնկրետ քայլերի մասին։

Հիշեք՝ ընդամենը 85 օր անց Սամվել Կարապետյանը լինելու է Հայաստանի Հանրապետության վարչապետ, և Հայաստանում արդարադատությունը անպայման վերականգնվելու է։ Հայաստանում իրավիճակը փոխվում է»,-նշել է Արթուր Միքայելյանը։

Դուք չեք կարող լռեցնել ո՛չ Սամվել Կարապետյանին, ոչ էլ մեզ․ Արթուր Միքայելյան (Տեսանյութ)