Թռիչքները չեղարկվել են, Կատարում ՀՀ քաղաքացիներ են մնացել
14/03/2026 19:59

Թռիչքները չեղարկվել են, Կատարում ՀՀ քաղաքացիներ են մնացել

«Մերձավոր Արևելքով թռիչքների չեղարկման հետևանքով այս պահի դրությամբ Կատարում է գտնվում 21 ՀՀ քաղաքացի, այդ թվում` 8 ուսանող և 8 մարզիկ, ում հետ Դոհայում ՀՀ դեսպանությունը կապ է պահպանում»,- հայտնել է ԱԳՆ մամուլի խոսնակ Անի Բադալյանը։

«Նախատեսվում է մարզիկների վերադարձը ՀՀ՝ Սաուդյան Արաբիայի ճանապարհով, ուսանողների համար դիտարկվում են այլ տարբերակներ»,- նշել է խոսնակը:

Թռիչքները չեղարկվել են, Կատարում ՀՀ քաղաքացիներ են մնացել