Իսրայելի և Լիբանանի միջև բանակցություններ կլինեն. Իսրայելական ԶԼՄ-ներ
14/03/2026 20:25

Իսրայելի և Լիբանանի միջև բանակցություններ կլինեն. Իսրայելական ԶԼՄ-ներ

Իսրայելի և Լիբանանի ներկայացուցիչները կարող են առաջիկա օրերին հանդիպել՝ բանակցությունների հերթական փուլ անցկացնելու համար, գրում է Haaretz-ը՝ հղում անելով իր աղբյուրին։

Իսրայելական լրատվամիջոցի հրապարակման համաձայն՝  այդ խորհրդակցություններում ներգրավված կլինի նաև ԱՄՆ-ն, Վաշինգտոնը կներկայացնի Ջարեդ Քուշները։

Միևնույն ժամանակ, ինչպես նշում է թերթը, Իսրայելում չեն բացառում ցամաքային լայնամասշտաբ ռազմական գործողությունը՝ միտված Լիբանանի հարավի՝ մինչև Լիտանի գետն ընկած հատվածի օկուպացիային։

Հիշեցնենք՝ այսօր Իսրայելի պաշտպանության նախարար Իսրայել Կացը ուղիղ տեքստով սպառնացել էր Լիբանանի տարածքային ամբողջականությանը։

 

Իսրայելի և Լիբանանի միջև բանակցություններ կլինեն. Իսրայելական ԶԼՄ-ներ