Իսրայելի հարվածների հետևանքով Լիբանանում 826 զոհ կա, որոնցից 109-ը երեխաներ են
14/03/2026 20:18

Իսրայելի հարվածների հետևանքով Լիբանանում 826 զոհ կա, որոնցից 109-ը երեխաներ են

Իսրայելի կողմից Լիբանանին հասցված հարվածների հետևանքով 800-ից ավելի զոհ կա, 2000-ից ավելի՝ վիրավոր։  Տվյալները հրապարակել է Լիբանանի առողջապահության նախարարությունը։

Նշվում է, որ մարտի 2-ից մինչև մարտի 14-ը զոհվել է 826 մարդ, վիրավորվել՝ 2009։

Իսրայելական հարվածների հետևանքով զոհերի մեջ երեխաներ կան ու կանայք։ Լիբանանի առողջապահության նախարարությունը հայտնում է, որ 109 երեխա է զոհվել, 65՝ կին։   

Իսրայելի հարվածների հետևանքով Լիբանանում 826 զոհ կա, որոնցից 109-ը երեխաներ են